Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը չի փոխվի, իսկ եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի. մասիսցիները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ)

14:10 • 01.08.18

15:17 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը, ազատ կարձակվի 2 միլիոն դրամ գրավի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը: 

«Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,-հավելել է նա:

14:40

Վերաքննիչ դատարանը նիստին քննել է 2 կալանավորների խափանման միջոցը փոխելու հարցը: Ինչպես Tert.am-ին փոխանցեց նրանց հայրը, Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը չի փոխվել, իսկ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի: 

14:10

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Դավիթ Համբարձումյանն անհիմն է մեղադրվում: «Մասիսը սիրում է իր քաղաքապետին, Մասիսն իր քաղաքապետի հետ է»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:



Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Հավելենք, որ այնուհետև դատարանը բավարարել էր ոչ միայն Մասիսի քաղաքապետի, այլև նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը: