Ասանժը որոշել է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը. Bloomberg
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա գտնվում է 2012 թվականից: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի:
Գործակալության տվյալներով՝ Ասանժը որոշել է գնալ այդ քայլին այն պատճառով, որ վերջերս վատթարացել է նրա առողջությունը: Նա դեռևս կարող է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ դատախազները նույնպես կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար նրան մեղադրանքներ ներկայացնել:
Նշվում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը մի քանի տարբերակ ունի. նա կարող է Մեծ Բրիտանիայում հիվանդանոց գնալ, փորձել փախչել երկրից կամ վիճարկել իր ձերբակալությունը դատարանում:
Ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ի վերջո պետք է հեռանա Լոնդոնում երկրի դեսպանատան շենքից:
Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է ԱՄՆ արտահանձնում և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:










