Բուլղարիան խստացրել է վիզային ռեժիմը
Օգոստոսի մեկից Բուլղարիա մուտք գործելու արգելք կգործի այն զբոսաշրջիկների համար, որոնց արգելվում է մուտք գործել Շենգենյան գոտի: Այս մասին տեղեկացնում է «Բուլղարիայի նորություններ» պորտալը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ այս միջոցները ձեռնարկվել են Եվրոպական միության խորհրդի որոշման համաձայն:
«ԵՄ խորհրդի որոշումը վերաբերում է Շենգենյան տեղեկատվական համակարգին միացած բոլոր երկրներին: Բուլղարիան այդ երկրներից մեկն է՝ չնայած այն չի մտնում Շենգեն գոտու մեջ»,- նշել են երկրի ՆԳ նախարարությունում:
«Սոլվեքս» տուրիստական ընկերության ղեկավար Դիմիտր Ցոնևի խոսքով՝ Բուլղարիայի իշխանությունները մտադիր են պաշտպանել երկիրը Եվրոպայում հայտնված աֆրիկացի և ասիացի ներգաղթյալներից:
Ցոնևի կարծիքով՝ վիզային ռեժիմի խստացումը կարող է անդրադառնալ նաև այն զբոսաշրջիկների վրա, որոնք վարչական խախտումներ են արել Շենգեն գոտու որևէ երկրում:










