Հագվի գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով 2 քաղաքացիները  միմյանց սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել

16:15 • 01.08.18

Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1989 թ. ծնված Կարեն Օ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է խոզերին կերակրելու ժամանակ դանակի վրա ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն օրը, ժամը 10.20-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1995 թ. ծնված Սասուն Վ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են հուլիսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հագվի գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միմյանց սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով: 

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: