ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել՝ ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ

02:48 • 01.08.18

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություններ ԿԱՀ-ոմ զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին ու գործընկերներին: Հուսով ենք, որ բոլոր մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։ Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդած տվյալների՝ թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը։