57-ամյա ամերիկացին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ խաղալիք ատրճանակով կողոպուտ իրականացնելու համար

10:24 • 01.08.18

ԱՄՆ Միսուրի նահանգում 57-ամյա Սթիվեն ՄքՔրերին դատապարտվել է  11 տարվա ազատազրկման կողոպուտի մեղադրանքով, որը նա իրականացրել է՝ կիրառելով խաղալիք ատրճանակ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ 57- ամյա տղամարդը 2016 թվականի սեպտեմբերին հարձակում է գործել Կանզաս Սիթի քաղաքի վարկային կոոպերատիվի վրա և, սպառնալով կազմակերպության աշխատակիցին ատրճանակով, պահանջել է իրեն հանձնել դրամարկղում եղած ամբողջ գումարը: Հետագայում պարզվել է, որ հանցագործը սպառնացել է խաղալիք ատրճանակով, սակայն նրան հաջողվել է հափշտակել շուրջ 3.8 հազար ԱՄՆ դոլար:

ՄքՔրերին իր մեղքնն ընդունել է 2018 թվականի փետրվարին, որից հետո դատախազությունը որոշել է դատապարտել նրան 11 տարվա ազատազրկման` կողոպուտի մեղադրանքով:

Հաղորդվում է նաև, որ 57-ամյա ամերիկացին նախկինում արդեն 13 անգամ դատված է եղել և կյանքի վերջին 39 տարուց 34-ը անցկացրել է կա՛մ բանտում, կա՛մ ազատության մեջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման շնորհիվ կամ փորձաշրջանի ընթացքում: