Հուլիսի 18-ից հետախուզվող քաղաքացին բերման է ենթարկել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին, որը հուլիսի 18-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:










