Կիևում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 70-ի

22:03 • 01.08.18

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շաուրմայից թունավորված քաղաքացիների թիվը հասել է 70-ի, այս մասին տեղեկացնում է kiev.segodnya.ua-ն։

Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել 16 թունավորված անձի հոսպիտալացման մասին։

70 տուժածների թվում են 10 երեխաներ, բոլորի մոտ ախտորոշված է աղիքային ինֆեկցիա։

Ընդհանուր առմամբ տուժածները թունավորվել են արագ սննդի երեք հիմնական կետերից․ 33, 26 և 11 հոգանոց տուժածների խմբերը սնվել են նույն երեք սննդի կետերից։

Հայտնի է, որ տուժածներից հոսպիտալացվել են 60-ը, արագ սննդի կետերից ձեռք բերված ուտեստներից թունավորված քաղաքացիների թիվը մայրաքաղաքի հիվանդանոցներում շարունակում է աճել։