Մահվան ելքով վրաերթ Աբովյանում
14:04 • 02.08.18
Օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լևոն Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ կատարվում է քննություն։
Placeholder










