Հայաստանում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են բռնել սահմանը հատելու փորձի ժամանակ (լուսանկարներ)
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտած անձի: Այս մասին տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:
Ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցներն անցնելու փորձի ժամանակ:
Ստուգիչ միջոցառումների անցկացման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որտեղ կան պետական սահմանին տեղադրված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և տեսանյութեր:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:












