ԱՄՆ-ում երկհարկանի ավտոկայանատեղի է փլուզվել, տասնյակ մեքենաներ ջարդոնի են վերածվել (տեսանյութ)
Ամերիկյան Դալաս քաղաքում երկհարկանի ավտոկայանատեղի է փլուզվել։ Ավելի քան 20 մեքենա ընկել է ու մետաղական ջարդոնի վերածվել, հայտնում է SBS News-ը։
Զոհեր ու տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ սկզբում փլուզվել է ավտոկայանատեղիի հատվածներից մեկը, մի քանի րոպե անց՝ նաև մյուսը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Առաջին փլուզումից հետո ջարդուխուրդ է եղել 21 ավտոմեքենա։ Ենթադրվում է, որ երկրորդ հատվածի փլատակների տակ գտնվում է մոտ 2 տասնյակ մեքենա։
Մասնագետները պարզում են դեպքի հանգամանքները։










