Չինաստանի հարավում խոշոր վթար է տեղի ունեցել. կա 9 զոհ
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում ցեմենտատար մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինը մարդ զոհվել է, իսկ երկուսը ստացել են տարբեր վնասվածքներ, գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի Հուեյդուն գավառում: Ցեմենտատար մեքենան շրջվել է՝ ընկնելով երթևեկող երկու մարդատար մեքենաների վրա:
Հինգշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, իսկ երկու տուժածների վիճակը կայուն է:
Ոստիկանությունը ձերբակալել է ցեմենտատարի վարորդին: Վթարի պատճառները պարզվում են:










