Բուրյաթիայում մառախուղի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել. կա 5 զոհ (լուսանկար)

07:36 • 03.08.18

Բուրյաթիայում մառախուղի ու վատ տեսանելիության պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, երկուսը ստացել են տարբեր վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Ուլան-Ուդե-Կյախտա» ավտոճանապարհի 71-րդ կիլոմետրին: Բախվել են Mitsubishi Canter բեռնատար ու Toyota Vista մարդատար մեքենաները:

Նշվում է, որ բեռնատարի 45-ամյա վարորդը, ով Զակամենսկից դեպի Ուլան-Ուդե էր ուղևորվում, մառախուղի և վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով դիմացից ընթացող Toyota Vista-ին: Նախնական տվյալներով մարդատար մեքենայի վարորդն ու չորս ուղևորները զոհվել են, իսկ բեռնատարի վարորդն ու ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ:

Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել վթարի բոլոր հանգամանքները:

Картинки по запросу В Бурятии пять человек погибли в ДТП из-за тумана