Ստոկհոլմում ոստիկանները գնդակահարել են Դաունի համախտանիշով երիտասարդին (լուսանկարներ)

05:33 • 03.08.18

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ոստիկանները ստուգման ընթացքում գնդակահարել են Դաունի համախտանիշով ու աուտիզմով հիվանդ երիտասարդին, գրում է korrespondent.net-ը:

20-ամյա Էրիկ Թորելը դուրս էր եկել զբոսանքի՝ իր հետ վերցնելով խաղալիք ատրճանակ: Ոստիկանները, վստահ լինելով, որ ատրճանակն իրական է, կրակ են բացել երիտասարդի ուղղությամբ:

Նշվում է, որ առավոտյան՝ ժամը 4-ին մոտ Ստոկհոլմի բնակիչները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով զինված կասկածելի մարդու մասին: Ժամանած ոստիկանները նախ խնդրել են երիտասարդին իջեցնել ատրճանակը, սակայն այնուհետև գնդակահարել են նրան:

Զոհվածի մայրը expressen.se-ին տված հարցազրույցում պատմել որդու հաշմանդամության մասին՝ նշելով որ Էրիկն անգամ չէր կարողանում խոսել: Նրա խոսքով՝ երիտասարդն անչափ բարի էր և ունակ չէր որևէ մեկին վնաս հասցնել, մինչդեռ ոստիկանները հայտարարել են, որ իրենք «վտանգավոր իրավիճակում էին հայտնվել» և ստիպված են եղել կրակ բացել:

Դատախազությունը հետաքննություն է սկսել, սակայն դեռևս հստակ տեղեկություններ ու կասկածյալներ չկան:

В Стокгольме полиция застрелила парня с синдромом Дауна и аутизмом