Կուրիլյան կղզիներում, Չինաստանում և Պապուա Նոր Գվինեայում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում գտնվող Կուրիլյան կղզիներում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 9 կմ խորության վրա:
Աղբյուրը հավելում է, որ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Չինաստանի Ցինհայ նահանգում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 5.2 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Նոր Պապուա Գվինեայի ափերի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ավելի քան 10 կմ խորության վրա, ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել:
Հավենենք, որ երեք դեպքում էլ զոհեր, վիրավորներ չկան, ավերածություններ և փլուզումներ տեղի չեն ունեցել:










