Կանադայում հիդրոինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ
Կանադայում հիդրոինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է Լիլուեթ քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Թայոտոն լիճը:
Ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած: Օդաչուն հոսպիտալացվել է: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի բոլոր հանգամանքները:










