ՌԴ իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին
15:26 • 03.08.18
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 8-ին, ժամը 16.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Շատին Ս.-ն, որը ս/թ հուլիսի 5-ից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի հատկանիշներով ՌԴ Սախա-Յակուտիայի Յակուտսկոյե ՆԳՎ կողմից հետախուզվում էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Placeholder










