Ռուսաստանում 2018թ. ընթացքում 19 ահաբեկչություն է կանխվել
Ռուսաստանում տարվա սկզբից կանխվել է 19 ահաբեկչություն, որոնք գտնվել են նախապատրաստման ու ծրագրման փուլում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուքսմանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Նախապատրաստման և հարձակման փուլում կանխվել է 19 ահաբեկչություն», - ասել է Բուքսմանը:
Հիշեցնենք, որ Տաջիկստանում չեզոքացվել է երկրում արգելված «Իսլամական վերածննդի կուսակցության» ընդհատակյա ահաբեկչական խմբավորումը: Փետրվարին իրականացված հատուկ գործողության արդյունքում 14 մարդ է ձերբակալվել: Նրանք ծրագրել էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել մարտին՝ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ: Բացի այդ, ահաբեկիչները հարձակում էին ծրագրել Դուշանբեում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի դեմ:










