Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

15:40 • 03.08.18

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 2-ին, ժամը 16.20-ին, 1966 թ. ծնված Սաղաթել Օ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, որսորդական հրացան և հայտարարել, որ գտել է նույն օրը իրենց տանը կից իրենց վագոն տնակում, որը պատկանել է հանգուցյալ հորը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: