Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքում 11 մարդ է սպանվել

02:42 • 04.08.18

Մեքսիկայի Չիուաուա նահանգում գտնվող Սյուդադ Խուարես քաղաքում անհայտ ավազակները ներխուժել են բնակելի տուն և 11 մարդ սպանել:

Ինչպես հաղորդում է Diario de Juarez-ը՝ սպանվածների թվում կան նաև կանայք: Ոստիկանությունը հաղորդել է, որ զոհերից մի քանիսի մարմիններին հայտնաբերվել են կտտանքների հետքեր:

Մեքսիկայի հյուսիսային մասում գտնվող Չիուաուա նահանգում գործում է մի քանի հանցախումբ, որոնք պայքարում են միմյանց դեմ՝ ԱՄՆ թմրանյութերի մատակարարմումն իրենց հսկողության տակ վերցնելու համար: Մի քանի տարի առաջ Սյուդադ Խուարեսը համարվել է աշխարհի ամենակրիմինալ քաղաքը, որտեղ տարեկան սպանությունների թիվը հասնում էր 3.1 հազարի: Սակայն երկրի իշխանություններին հաջողվել է կարգավորել վիճակը և հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է: