Եվգենի Պետրոսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել կնոջ դեմ
Եվգենի Պետրոսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Ելենա Ստեպանենկոյի դեմ, որտեղ պահանջել է հավասար բաժանել ունեցվածքը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հումորիստի փաստաբան Սերգեյ Ժորինին:
«Նախ մենք խնդրում ենք խզել ամուսնությունը: Ստեպանենկոյի հայցը սխալ է գրված, փաստաթղթի գլխագրում նա խնդրում է խզել ամուսնությունը և կիսել սեփականությունը, բայց նկարագրողական հատվածում չափազանց շատ է տարվում ունեցվածքը բաժանելով և մոռանում է ամուսնության խզման մասին: Բացի դրանից, մենք առաջարկում ենք սեփականությունը հավասար բաժանել, այլ ոչ այնպես, ինչպես պնդում է նա»,- հայտարարել է փաստաբանը:
Դատարանը որոշում կկայացնի հակընդդեմ հայցն ընդունելու մասին օգոստոսի 6-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ստեպանենկոն հայց է ներկայացրել դատարան, այն գրանցվել է հուլիսի 4-ին:
Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն ծանոթացել են 1979 թվականին և ամուսնացել են վեց տարի անց: Պետրոսյանի համար դա չորրորդ ամուսնությունն է, իսկ Ստեպանենկոյի համար՝ երկրորդ:










