Սատկած կապույտ շնաձուկն ահաբեկել է Մայորկայի լողափին հանգստացողներին (տեսանյութ, լուսանկարներ)
Սատկած կապույտ շնաձուկը խուճապ է առաջացրել Մայորկայի Կալա-Դոմինգոս լողափին հանգստացողների ու ջրում լողացողների շրջանում: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Փրկարարների ներկայացրած տեսանյութում երևում է, որ շնաձուկը լողում է ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը դարձել է մարդկանց շրջանում խուճապի առաջացման պատճառ և ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել լողափին հանգստացողներին:
Ոստիկաններն ու Palma Aquarium-ից ժամանած կենսաբանները նախ փորձել են շնաձկանը ծով վերադարձնել, սակայն փորձը ձախողվել է: Արդյունքում նրանք ստիված են եղել դուրս բերել շնաձկանն ափ, որից հետո էլ նկատել են, որ գիշատիչը սատկած է:
Կապույտ շնաձկները, որոնք հիմնականում սնվում են մանր ձկներով ու կաղամարներով, տարածված են Միջերկրական ծովում, սակայն սովորաբար լողում են խորը սառը ջրերում և չեն մոտենում ափին:












