Երևանում վրաերթի են ենթարկել 17-ամյա աղջկա

14:58 • 04.08.18

Օգոստոսի 3-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Կատարվում է քննություն: