«Նա ի ծնե մոլագար էր». Մոսկվայում դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի զոքանչը պատմել է «բռնապետ» փեսայի մասին (լուսանկարներ)

19:43 • 05.08.18

Հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի զոքանչը՝ Լարիսա Տոդիկան, պատմել է «բռնապետ, մոլագար» փեսայի մասին:

Ինչպես նշում է life.ru-ն, կինը պատմել է, որ 57-ամյա հայրը 17, 18, 19 տարեկան դուստրերին թույլ չէր տալիս տնից դուրս գալ, հանդիպել բարեկամներին՝ սպառնալով սպանել տարիներ առաջ տնից հեռացած մորը՝ 39-ամյա Աուրելիա Դունդուկին:

Տոդիկան Կրիստինա, Անգելինա, Մարիա Խաչատուրյան քույրերի՝ մայրական կողմի տատիկն է, որի խոսքով՝ սպանվածն իր դստեր հետ ամուսնացած լինելու ժամանակ պահանջում էր, որ նա ամեն տարի երեխա ունենար ու արգելում էր հղիությունն ընդհատել արհեստական ճանապարհով:

«Նա դա անում էր բնակարան ստանալու համար: Նա իսկական տականք էր ու երբեք էլ նորմալ մարդ չի եղել: Նա ստորացնում էր դուստրերին: Նա մոլագար էր, ի ծնե մոլագար»,-ասել է կինը:

 

У 18-летней Аурелии и Михаила родился первый ребёнок — сын Серёжа. Фото: ©Комсомольская правда

 

Ծագումով մոլդավացի կինը մանրամասնել է, որ Խաչատուրյանն իրեն բռնապետի պես է պահել Աուրելիայի հետ ամուսնանալուց անմիջապես հետո: Տոդիկայի պնդմամբ՝ ընտանիքի հոր գործողություններից տուժում էր ոչ միայն  նրա կինը, այլև երեխաները, ամբողջ բարեկամությունը:

 

Бабушка не видится с внучками, но хранит их фотографии в своей квартире в Приднестровье. Фото: ©Комсомольская правда

 

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

 

Картинки по запросу сестер Хачатурян

 

Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով: 

 

Картинки по запросу сестер Хачатурян

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:  

 

В соцсетях - светлая, парадная сторона Хачатуряна.