Թրամփը Կալիֆորնիայի անտառային հրդեհները «խոշոր աղետ» է հայտարարել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «խոշոր աղետ» է հայտարարել և հրահանգել է դաշնային օգնության ֆոնդից միջոցներ հատկացնել տուժած շրջաններին, գրում է The Guardian-ը:
Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դիմել էր նախագահ Դոնալդ Թրամփին՝ դաշնային օգնություն խնդրելով նրանից:
Հայտնի է, որ հրդեհների մակերեսը կազմում է ավելի քան 200.000 հա:
Կալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նահանգի մոտ 37.000 բնակիչ տարհանվել է հրդեհավտանգ շրջաններից: Ավելի ուշ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով:


















