Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի

03:45 • 06.08.18

Ինդոնեզական Լոմբոկ և Բալի զբոսաշրջային կղզիներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը: Այս մասին հաղորդել է Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունն իր ֆեյսբուքյան էջում:

Վարչության վերջին տվյալներով՝ մահացել է 82 մարդ, կան հարյուրավոր տուժածներ, իսկ տարհանվել է մի քանի հազար մարդ: Բացի այդ, կան հազարավոր վնասված տներ:

Հիշեցնենք, որ Ինդոնեզյում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչից հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան: Խուճապահար մարդիկ դուրս են վազել տներից, հյուրանոցներից ու ռեստորաններից: Մի քանի վայրկյանում փողոցները լցվել են մարդկանցով: