Ռիգա-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ շարժիչի հետ խնդիրների պատճառով
Ռիգա-Բաքու չվերթն իրականացնող AirBaltic ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է minval.az-ը:
Ինչպես հայտնել են Ռիգա-Բաքու չվերթի ուղևորները, ինքնաթիռը դուրս է եկել Լատվիայի մայրաքաղաքից Բաքվի ժամանակով ժամը 23:15-ին, սակայն 300-400 կիլոմետր անցնելուց հետո վերադարձել է Ռիգայի միջազգային օդանավակայան:
Այդ փաստը հաստատել են Ռիգայի միջազգային օդանավակայանում:
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:










