Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը դարձել է Չեխիայից զբոսաշրջիկի մահվան պատճառ

13:23 • 06.08.18

Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում՝ Մարսա-Ալամում, Չեխիայից զբոսաշրջիկ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով, գրում է Daily Mail-ը։


Նշվում է, որ զբոսաշրջիկը հարձակման է ենթարկվել ակվալանգով սուզվելու ժամանակ՝ ափից 20 կմ հեռավորության վրա։ Տղամարդու մնացորդները հայտնաբերվել են քաղաքի լողափերից մեկում։


Նշվում է, որ տղամարդը հանգստացել է Մարսա-Ալամում կնոջ և երեխայի հետ։


Տեղական իշխանությունները միջադեպի հետաքննությամբ զբաղվող հատուկ խումբ են ստեղծել։


Վերջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկի մահ Եգիպտոսում գրանցվել էր 2015 թվականին։ Այդ ժամանակ շնաձուկը գերմանուհու մահվան պատճառ էր դարձել։

 

 

A Czech tourist was killed by a shark in Egypt while holidaying with his wife and kids in Marsa Alam (file photo)

Marsa Alam attracts divers who explore coral and other marine life, including fish and sharks (file photo)