ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ավտոկայանատեղիի վրա, կա 5 զոհ (տեսանյութ)

11:30 • 06.08.18

Կալիֆոռնիայի հարավում գտնվող Սանտա-Անա քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոկայանատեղիի վրա: Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Associated Press գործակալությունը:

Ինչպես հայտնել են հրշեջ ծառայությունից, ինքնաթիռն ուղևորվելիս է եղել օդանավակայան, երբ տեղի է ունեցել վթարը: Վթարի հետևանքով ավտոկայանատեղիում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել:

Աղետը տեղի է ունեցել հարավկալիֆոռնիական Ջոն Ուեյնի անվան օդանավակայանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Վթարի վայրի մոտակայքում գտնվող փողոցները փակվել են: