American Airlines-ի ինքնաթիռի զուգարանում մարդկային սաղմ է հայտնաբերվել
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում American Airlines ավիաընկերության հավաքարարը մարդկային սաղմ է հայտնաբերել ինքնաթիռի զուգարանում: Այս մասին հայտնում է CBS17 հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքում, որտեղ էլ մի քանի ժամ անց հայտնաբերվել է սաղմը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք դատախազությանն են փոխանցել գործը:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս ողբերգական և նուրբ իրավիճակի մանրամասները, և ակտիվորեն համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ», - ասել է American Airlines-ի ներկայացուցիչը:










