Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան Գազայի տարածքից իրականացված հրթիռակոծության

23:26 • 08.08.18

Իսրայելական բանակը հարձակում է նախաձեռնել պաղեստինցի գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի սահմանին ուղղված հրթիռակոծությանը, այս մասին տեղեկացնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости գործակալությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը այս պահին հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ», -ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաղեստինցիները 8 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային սահմանի ուղղությամբ։

Դրանցից երկուսը իսրայելցի զինվորականներին հաջողվել էր վնասազերծել, նվազագույնը 4 հրթիռ պայթել էր սահմանամերձ Սդերոտե քաղաքում՝ դառնալով երկու տեղացիների մարմնական վնասվածքների պատճառ։