Բելառուսում լրագրողների ձերբակալությունները շարունակվում են. ձերբակալվել է «ԲելաՊԱՆ» գործակալության գլխավոր խմբագիրը
Բելառուսի քննչական կոմիտեն հաստատել է «ԲելաՊԱՆ» գործակալության գլխավոր խմբագիր Իրինա Լևշինայի ձերբակալությունը՝ «Բելտա» պետական լրատվական գործակալության վճարովի ծառայություններին չարտոնված մուտքի մասին գործի հետաքննության շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԲելաՊԱՆ» գործակալությունը հայտնել է, որ Լևշինայի բնակարանում խուզարկություն է իրականացվել: Գործակալության տվյալներով՝ Լևշինայի հետ կապը կորել է առավոտյան, նա սովորական ժամին չի եկել աշխատանքի:
Ավելի վաղ Բելառուսում նույն գործի շրջանակում ձերբակալվել է «ԲելաՊԱՆ»-ի միջազգային թեմաների սյունակագիր Տատյանա Կորովենկովան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսում քրեական գործ է հարուցվել 2017-2018 թվականներին «Բելտա» գործակալությանը պատկանող համակարգչային տեղեկատվությանն անօրինական մուտք գործելու փաստերի առնչությամբ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դրան ներգրավված են մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրականացվել են մի շարք ձերբակալություններ և խուզարկություններ 6 խմբագրություններում: Ձերբակալված լրագրողներից մի քանիսը երեքշաբթի երեկոյան ազատ են արձակվել:










