Բոլիվիայում գողացել են նախագահական մեդալն ու ժապավենը

06:39 • 09.08.18

Բոլիվիայում հանցագործները գողացել են նախագահ Էվո Մորալեսի նախագահական իշխանության նշանները՝ մեդալն ու ժապավենը: Ինչպես հայտնում է Los Tiempos թերթը՝ հանցագործներից մեկն արդեն ձերբակալված է:

Ենթադրվում էր, որ նախագահական ռեգալիաները պետք է հասցվեին Կոչաբամբա քաղաքում գտնվող Մորալեսին, սակայն դրանց տեղափոխման համար պատասխանատու աշխատակիցն ուշացել է չվերթից և թողել է թանկարժեք իրերը մեքենայում՝ կայանելով այն Էլ Ալտո քաղաքի ամենակրիմինալ թաղամասերից մեկում:

Հանցագործները կոտրել են ապակին և գողացել նախագահական ռեգալիաներով ուսապարկը, սակայն հետագայում գլխի են ընկել, որ կարող են մեղադրվել պետական հանցագործության մեջ: Արդյունքում հանցագործներից մեկը զանգահարել է հեռուստաընկերություն՝ հաղորդելով, որ գողացված թանկարժեք իրերը գտնվում են Լա Պասում գտնվող եկեղեցու մոտ:

Այնուամենայնիվ՝ Բոլիվիայի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը: Ոստիկանության հաղորդմամբ՝ գողությունն իրականացրած խումբը բաղկացած է 4 հուգուց, որոնք Պերուի քաղաքացիներ են: Հանցագործներից մեկն արդեն ձերբակալվել է:

Հաղորդվում է նաև, որ թանկարժեք իրերն առանց հսկողության թողած զինծառայողը նույնպես ձերբակալված է անփութության մեղադրանքով: