Տեսախցիկը ֆիքսել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հրե պտտահողմը (տեսանյութ)
Անգլիական Դերբիշիր կոմսությունում հրդեհը մարող հրշեջներն արտասովոր մթնոլորտային երևույթի՝ հրե պտտահողմի ականատես են դարձել:
Ինչպես նշում է ria.ru-ն, պտտահողմը հայտնվել է այրվող ֆաբրիկայի մոտակայքում: Հրշեջներից մեկը հասցրել է տեսանկարահանել այն, ինչից հետո ուշագրավ տեսանյութը տարածվել է համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նման մթնոլորտային երևույթն առաջանում է այն ժամանակ, երբ մի քանի տեղից եկող կրակը միաձուլվում է, շիկացած օդը բարձրանում է վեր, դրա տեղը գալիս են սառը օդային հոսանքները, որոնք այնուհետ ևս տաքանում են:










