Թրքուհին «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր»-ի ժամանակ չի կարողացել պատասխանել «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցին

12:41 • 09.08.18

Ստամբուլի համալսարանի շրջանավարտ Սու Այհանը, մասնակցելով «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հանրահայտ հեռուստախաղին, չի կարողացել պատասխանել պարզագույն հարցի, որը փաստացիորեն արդեն պարունակել է ճիշտ պատասխանը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, խոսքը «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցի մասին է: Քսանվեցամյա աղջիկն ասել է, թե գիտի ճիշտ պատասխանը, սակայն այն ստուգելու համար ցանկանում է դիմել դահլիճի օգնությանը:

Հատկանշական է, որ դահլիճում ներկաներիր միայն 51%-ն է նշել, որ Չինական մեծ պարիսպը գտնվում է Չինաստանում: Մյուսները ենթադրել են, որ այն գտնվում է Հնդկաստանում, Ճապոնիայում, կամ Հարավային Կորեայում:

Խառնաշփոթի մեջ հայտնված աղջիկը որոշել է որպես օգնություն զանգահարել ընկերոջը, որը հայտարարել է, որ պարիսպն իսկապես գտնվում է Չինաստանում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ հարցին աղջիկը սխալ պատասխան է տվել ու լքել հեռուստաշոուն:

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով զավեշտալի դեպքին, ենթադրել են, որ խնդիրը ոչ թե մասնակցի տգիտությունն էր, այլ ինտելեկտուալ խաղի ժամանակ այսքան հեշտ հարցի հանդիպելու պատճառով առաջացած շփոթվածությունը: