Ճապոնիայում թայֆունի հետևանքով 4 մարդ է տուժել

05:13 • 09.08.18

Ճապոնիայում Շանշան թայֆունի հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ NHK հեռուստաընկերությանը հղումով:

Հաղորդվում է, որ Իբարակի պերֆեկտուրայում վերջույթների կոտրվածքով հոսպիտալացվել է մի տարեց կին: Եվս երկու մարդ տուժել է Տիբա պերֆեկտուրայում, մեկը՝ Կանագավա պերֆեկտուրայում:

Օգոստոսի լույս 9-ի գիշերը թայֆույնն իր ազդեցության տակ է առել մայրաքաղաքն ու Հոնսյու կղզու արևելյան ափամերձ հատվածը՝ շարժվելով դեպի հյուսիս ու հյուսիս-արևելք: Թայֆունի մոտեցումն ուղեկցվում էր հորդառա անձրևներով ու փոթորկային քամով:

Ներկա պահին մայրաքաղաքային պերֆեկտուրայում արդեն չեղարկվել է 104 չվերթ: Խնդիրներ կան նաև քաղաքային տրանսպորտի հետ կապված: