Մեքսիկայում վերջին 18 տարում մոտ 140 լրագրող է սպանվել
2000 թվականից ի վեր Մեքսիկայում 138 լրագրող է սպանվել: Այդ մասին հայտնում է երկրի մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանձնաժողովի տվյալներով՝ ԶԼՄ-ների ևս 21 աշխատակից անհետ կորել է 2005 թվականից:
«ԶԼՄ-ների աշխատակիցների սպանությունների և անհետացումների մտահոգիչ աճը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում ազգային մակարդակում անվտանգության ոլորտում»,- նշված է իրավապաշտպանների զեկույցում:
Ավելի վաղ երկրի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտը հայտնել է, որ 2017 թվականին երկրում իրականացված սպանությունների թիվը մոտ 31.200 է:










