Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 9 զոհ

12:04 • 09.08.18

Թուրքիայի Այդընի նահանգի Քուշադասը քաղաքի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 9 մարդ, փրկվել է 4-ը:

Զոհերից յոթը երեխա է եղել, երկուսը՝ կին:

Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության նավերը:

Ներգաղթյալները պատմել են, որ նավում եղել է 13 մարդ, որոնք փորձել են Հունաստան հասնել: