Հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, բայց միգուցե դա չլինի «ԵԼՔ» դաշինքը. վարչապետ

21:27 • 10.08.18

Հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, բայց միգուցե դա չլինի «ԵԼՔ» դաշինքը։

Այս մասին Նոյեմբերյան համայնքում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հնարավոր է, որ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ մեր թեկնածուով ենք հանդես գալու»,– նշել է վարչապետը։  

Անդրադառնալով ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թեկնածությանը՝ Փաշինյանն ասել է.

«Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն դրանում»: