Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. կան վիրավորներ. shamshyan.com

02:14 • 10.08.18

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 8-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Հայրապետյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LF 760 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:

Վթարի հետանքով նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Անահիտ Ստեփանյանն ու 9-ամյա Անդրանիկ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: