ԱՄՆ-ում միլիարդատիրոջն ու նրա ընկերուհուն ձերբակալել են ճամպրուկներով թմրանյութեր պահելու համար (լուսանկարներ)

09:45 • 10.08.18

Լաս Վեգասի ոստիկանությունը թմրանյութերի պահման համար ձերբակալել է միլիարդատեր Հենրի Նիկոլաս 3-րդին, որը Broadcom ընկերության համահիմնադիրն ու նախկին գործադիր ղեկավարն է:

Ինչպես նշում է TMZ-ն, 59-ամյա տղամարդն ու նրա ընկերուհին ձերբակալվել են թմրանյութի թրաֆիքինգի մեղադրանքով: Ոստիկանությունը զույգի հյուրանոցային համարում հայտնաբերել է հերոին, կոկաին ու թմրանյութի այլ տեսակներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեխնոլոգիական մագնատն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ չի կարողացել մուտք գործել իր հյուրանոցային համար ու դիմել է անվտանգության ծառայությանը:

Երբ հյուրանոցի անձնակազմը մտել է միլիարդատիրոջ սենյակ, տեսել է, որ նրա ընկերուհին՝ Էշլի Ֆարգոն, անգիտակից ընկած է գետնին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ համարում կան մարիխուանայով, կոկաինով, հերոինով ու էքստազիով ճամպրուկներ:

Նիկոլասի կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:

 

Henry Nicholas III   Ashley Fargo

Police reportedly discovered cases stuffed with marijuana, cocaine, heroin and ecstasy inside Nicholas' hotel room at Encore Las Vegas 

The billionaire co-founder of the semiconductor manufacturer Broadcom and his girlfriend Ashley were both arrested in Las Vegas on drug trafficking charges

In 2008, Nicholas was indicted on securities fraud, conspiracy and federal narcotics charges, which were all later dismissed (pictured leaving court in 2010 after trafficking charges were dropped)Â