Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)
Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ մինչ ձյուն տեղալը, ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել:
Ստեփանծմինդա (Կազբեգ) քաղաքատիպ ավանի բնակիչներից մեկի խոսքով՝ այնտեղ նույնպես տեղ-տեղ ձյուն է գալիս:
«Ասում են, որ երեկվանից Գուդաուրին ամբողջությամբ ձյան մեջ է: Մեզ մոտ նույնպես վատ եղանակ է, մեկ ձյուն, մեկ՝ կարկուտ», - ասել է գյուղի բնակիչ Շոթա Մաիսուրաձեն:
Facebook-ի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում հանգստավայրից՝ ցույց տալով ձյան տեսքով տեղումները:










