«Ուկրաինական երկաթուղիներ»-ը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
«Укрзализныця» ընկերությունը («Ուկրաինական երկաթուղիներ») պատրաստ է դադարեցնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է «Сегодня»-ն:
Նշվում է, որ այսպես ընկերությունը պատասխանել է լրատվամիջոցների հարցին՝ արդյոք հնարավոր է դեպի Ռուսաստան գնացքների չեղարկումը:
Բացի այդ, փոխադրողը նշել է, որ ամեն տարի նվազում է Ռուսաստան մեկնող ուղևորների թիվը: Այսպես, 2017 թվականին Ռուսաստան է մեկնել 900 հազար ուկրաինացի, ինչը հինգ անգամ պակաս է 2013 թվականի ցուցանիշից:
«Ուկրաինական երկաթուղիներ» ընկերության տվյալների համաձայն՝ Ուկրաինան ու Ռուսաստանը 13 զույգ գնացք է կապում:










