Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել նոր պատժամիջոցների ու ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարել Միացյալ Նահանգների կողմից ՌԴ–ի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, այս մասին Լավրովը խոսել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
Հայտնի է, որ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը շեշտել է, որ Մեծ Բրիտանիայում թունավորված ռուս նախկին հետախույզի հետ կապված միջադեպը հիմք ընդունելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելը որևէ կերպ ընդունելի չէ։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սկրիպալի գործի հետ կապված ո՛չ ամերիկյան, ո՛չ բրիտանական կողմերը որևէ լուրջ ապացույց չեն ներկայացրել, որը կհաստատեր ռուսական կողմին ուղղված մեղադրանքները։
Միևնույն ժամանակ, ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, Պոմպեոն զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու։










