Կուրիլյան կղզիների մոտակայքում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կուրիլյան կղզիների մոտակայքում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են օգոստոսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 5:12-ին Սևերո-Կուրիլսկից 264 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 15.8 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել:










