Բրազիլիայում գործարան է պայթել. կան տուժածներ (տեսանյութ)
Բրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում գտնվող Իպատինգա քաղաքի գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է Globo հեռուստաալիքը՝ պայթել են գազի պահպանման համար նախատեսված տարաները: Գործարանի աշխատակիցները շտապ տարհանվել են, իսկ վիրավորները՝ հոսպիտալացվել: Նշվում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կա մի տուժած, ով թունավորվել է ածխածնի մոնօքսիդից (շմոլ գազ):
Հզոր պայթյունը լսվել է քաղաքի տարբեր թաղամասերում: Ոստիկանությունը որոշել է տարհանել նաև գործարանի մոտակայքում գտնվող տների բնակիչներին և դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին:










