Ավստրիացի լեռնագնացի սիրտը կանգ է առել Էլբրուսը բարձրանալու ժամանակ
Ավստրիացի լեռնագնացն Էլբրուսը բարձրանալու ժամանակ մահացել է սրտի կանգի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կաբարդա-Բալկարական Հանրապետության ԱԻՆ-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 05:20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Էլբրուս լեռան վրա՝ Գարա-Բաշի շրջանում, հինգ հազար մետր բարձրության վրա ավստրիացիների չորս հոգանոց խմբի անդամներից մեկի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բուժաշխատողները, սակայն լեռնագնացն արդեն մահացած է եղել:










