Երևանի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել

09:14 • 11.08.18

Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: