Եմենում նախարարին հաջողվել է փախչել հուսիթներից՝ 2,5 տարի կալանքի տակ գտնվելուց հետո

11:05 • 11.08.18

Եմենի տեխնիկական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստվածության նախարար Աբդ ար-Ռազզակ ալ Աշվալը փախել է «Անսար Ալլա» շիական շարժման ապստամբ հուսիթներից՝ շարժման կողմից վերահսկվող Սանայում 2,5 տարի տնային կալանքի տակ գտնվելուց հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Նրան հաջողվել է փախչել «Անսար Ալլա»-ի գրոհայիններից, նա ուրբաթ երեկոյան ժամանել է Ադեն (պաշտոնական կառավարության ժամանակավոր մայրաքաղաքը, որը գտնվում է երկրի հարավում-tert.am)»,- ասել է աղբյուրը։


Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլա» շիական շարժման ապստամբ հուսիթների միջև դիմակայությունը։ Այն ակտիվ փուլի է անցել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո։