Սիեթլի բնակիչները տեսանկարահանել են օդանավակայանից առևանգված ինքնաթիռը «որսալու» փորձերը (տեսանյութեր)
Ամերիկյան Սիեթլ քաղաքի բնակիչներն ականատես են եղել քաղաքի օդանավակայանից առևանգված Bombardier Dash 8 Q400 ուղևորատար ինքնաթիռի թռիչքին։ Նրանք տեսանկարահանել են նաև F-15 ռազմական կործանիչներով այն «որսալու» փորձերը, գրում է life.ru-ն։ Մասնավորապես՝ կադրերում երևում է՝ ինչպես է կործանիչներից մեկը հետապնդում առևանգված օդանավին։
Ինքնաթիռների թռիչքը տեղի է ունեցել ոչ մեծ բարձրության վրա, ինչը վախ է առաջացրել բնակիչների շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռ է առևանգվել։ Րոպեներ անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտակայքում ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Ինքնաթիռը կործանվել է։ Դրանում գտնվել է միայն օդաչուն, ուղևորներ չեն եղել։
Some dude stole a plane from #Seatac (Allegedly), did a loop-the-loop, ALMOST crashed into #ChambersBay, then crossed in front of our party, chased by fighter jets and subsequently crashed. Weird times. pic.twitter.com/Ra4LcIhwfU
— bmbdgty (@drbmbdgty) August 11, 2018
Watches con air once #SeaTac #Seattle pic.twitter.com/bzIMYQIZX7
— carrie bentley (@actualcarrie) August 11, 2018










